Մատչելիության հղումներ

«Թռչող զինվորը» պատրաստվում է կտրել Լա Մանշը


Հուլիսի 14-ին Փարիզում անցկացված Բաստիլի օրվա շքերթի «թռչող զինվորը»՝ ռեակտիվ շարժիչով տախտակի գյուտարար Ֆրենկի Զապատան, պատրաստվում է հինգշաթի օրը իր ռեակտիվ տախտակով կտրել֊անցնել Լա Մանշ նեղուցը: Այդ կերպ նա ցանկանում է նշել Ֆրանսիան Բրիտանիայից բաժանող նեղուցը օդով անցնելու 110-ամյակը:

110 տարի առաջ Լա Մանշը աէրոպլանով առաջին անգամ անցել է Լուի Բրելիոն:

Ֆրենկի Զապատան պլանավորում է նեղուցն անցնել 20 րոպեի ընթացքում: Թռիչքի ընթացքում նա իջնելու է նավակի վրա՝ ռեակտիվ տախտակի վառելիքը վերալիցքավորելու համար:

«Դա խելագարություն է, ամբողջ մարմինդ թռչում է, ձեռքերով զգում ես օդը, դժվար է նկարագրել: Միակ բանը, որ հեշտ է նկարագրել՝ դա ցավն է, ոտքերդ վառվում են: Երբ մարդիկ ինձ տեսնում են օդում, մտածում են շատ հեշտ է, բայց ես ամբողջ ուժով աշխատում եմ ազատվել ցավի զգացողությունից, պահել միայն բավականությունը», - հուլիսի 24-ին անցկացրած ցուցադրական վարժանքների ժամանակ ասել է նա լրագրողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG