Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժեց Քոչարյանի գույքի կալանքի վերաբերյալ որոշման դեմ Դատախազության բողոքը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում, 24-ը հուլիսի, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում, 24-ը հուլիսի, 2019թ․

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքը։

2018 թվականի հուլիսի 30-ին կալանք էր դրվել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի գույքի և բանկային հաշիվների վրա: Այս տարվա հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում: Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ:

Վերաքննիչը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ուրբաթ օրը հետաձգել էր դատական նիստը մինչև չորեքշաբթի ժամը 12-ը՝ բողոքաբերի դիրքորոշումը և պարզաբանումները լսելու համար: Դատախազության ներկայացուցիչներն այսօր մասնակցում էին նիստին:

Ռոբերտ Քոչարյանը այսօր ևս, ինչպես և ուրբաթ օրը, ներկա էր դատական նիստին:

Երկրորդ նախագահը կալանավորված է հունիսի 25-ից:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG