Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանատան աշխատակիցներն այցելել են Փհենյանի ձերբակալած ռուսական նավի անձնակազմին


Նավ Ճապոնական ծովում, արխիվ
Նավ Ճապոնական ծովում, արխիվ

Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցներն այցելել են հուլիսի 17-ի գիշերը ձերբակալված ռուսական նավի անձնակազմին: Դեսպանատունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ անձնակազմի բոլոր անդամներն առողջ են, իրավիճակը հարթելու միջոցներ են ձեռնարկվում:

Հյուսիսային Կորեայի սահմանապահները ռուսական նավ են բարձրացել հուլիսի 17-ի գիշերը: Սահմանապահներն անջատել են նավի կապի միջոցները և այն տարել հյուսիսկորեական նավահանգիստ:

Նավի վրա 15 ռուսաստանցի է եղել ու հարավկորեացի երկու մասնագետ: Խեցգետինների որսի համար նավն ուղևորվում էր Ճապոնական ծով: Ռուսական նավը գտնվել է Հյուսիսային Կորեայի սահմանից մոտավորապես 55 մղոն հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG