Միացյալ Նահանգների Սենատը Մարկ Էսփերին հաստատեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնում․ կողմ են քվեարկել 90, դեմ՝ 8 սենատորներ:
Էսփերը Պենտագոնում աշխատել է Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք:
Պենտագոնի ղեկավարի պաշտոնը թափուր էր անցած դեկտեմբերից, երբ հրաժարական տվեց Ջեյմս Մաթիսը: Պաշտոնակատար էր նշանակվել Պատրիկ Շանահանը, սակայն նա հրաժարվեց նախարար դառնալ՝ ընտանեկան հարցերի պատճառով: