Մատչելիության հղումներ

Զորամասի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից ՊԲ 19-ամյա զինծառայող է մահացել


Արցախի ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ 19-ամյա զինծառայող Վոլոդյա Համլետի Գալոյանը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG