Ռուսաստանի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Ուկրաինայի 20-ամյա քաղաքացի Պավլո Ռիբի վեց տարվա ազատազրկման դատավճիռը։
Այս տարվա մարտի 22-ին Հյուսիսային Կովկասի շրջանային դատարանը Ռիբին դատապարտել է «ահաբեկչությանը աջակցելու» մեղադրանքով։
Ռիբը պնդում է, որ սա ռուսական հատուկ ծառայությունների կողմից «սարքված գործ է»։
Ռիբի հայրը դատապարտել է մարտին կայացված դատավճիռը՝ այն անվանելով մահապատիժ Պավլոյի համար, ով անհապաղ բժշկական միջամտության կարիք ունի։
Ուկրաինան դատապարտել է այս դատավճիռը` այն որակելով անօրինական, իսկ Ռիբը հացադուլէ հայտարարել, բողոքելով կայացված վճռի և ազատազրկման վայրում իր նկատմամբ վերաբերմունքի դեմ։