Մատչելիության հղումներ

Ավստրալիայի Ռայդ քաղաքը բանաձև է ընդունել Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին


Արցախ - Գլխավոր կառավարական շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախ - Գլխավոր կառավարական շենքը Ստեփանակերտում, արխիվ

Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունում է բանաձևի ընդունումը՝ նշելով, որ այն իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հաստատման և գործնական ծրագրերի իրականացման համար:

Հատկանշական է, որ բանաձևն ընդունվել է արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի պատվիրակության՝ Ավստրալիա այցի նախօրեին։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև հանդիպում Ռայդի քաղաքային իշխանությունների հետ:

«Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ստեփանակերտի և Ռայդի միջև ամուր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ուղղված այս նախաձեռնության իրականացման գործում», - ասված է Արցախի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG