Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում չինական պետական էներգետիկ ընկերության դեմ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվում Չինաստանի պետական Zhuhai Zhengrong Co Ltd ընկերության հանդեպ, որը շարունակում է նավթ գնել Իրանից՝ խախտելով Թեհրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները:

«Նրանք խախտել են ԱՄՆ-ի օրենքը՝ հում նավթ գնելով Իրանից: Մենք միշտ ասել ենք, որ պատժամիջոցները իրականում կկիրառվեն: Մենք չենք կարող հանդուրժել, որ ֆինանսական միջոցներ ստանա այաթոլան, ով սպառնում է ամերիկացի զինծառայողների, նավաստիների, օդաչուների կյանքին», - հուլիսի 22-ին Ֆլորիդայում ասել է Փոմփեոն:

Իրանից նավթ գնելու մեջ մասնագիտացած չինական նույն ընկերությունը նախկինում ևս` 2012 թվականին, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից պատժամիջոցների էր ենթարկվել Թեհրանի հետ չթույլատրված գործարքների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG