Մատչելիության հղումներ

Չեխիայի իշխանությունները Բելառուսի քաղաքացուն մեղադրում են ահաբեկչության հատկանիշներով


Չեխիա - Ոստիկաններ Պրահայի փողոցներից մեկում, արխիվ

Չեխիայի իշխանությունները ահաբեկչության մեղադրանք են առաջադրել Բելառուսի մի քաղաքացու՝ Դոնբասի մարտական գործողություններին մասնակցելու համար:

Չեխական մամուլը գրում է, որ 40-ամյա տղամարդը, ով Չեխիայում մշտական բնակության իրավունք ունի, 2014-16 թվականներին մի քանի անգամ մեկնել է Դոնեցկ ու կռվել ռուսամետ անջատականների շարքերում:

Առաջադրված մեղադրանքով Բելառուսի քաղաքացուն 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG