Մատչելիության հղումներ

Խաբարովսկում վրանային ճամբարի հրդեհի հետևանքով երեխաներ են մահացել


Ռուսաստան - Խաբարովսկի վրանային ճամբարը հրդեհից հետո, 23-ը հուլիսի, 2019թ․
Ռուսաստան - Խաբարովսկի վրանային ճամբարը հրդեհից հետո, 23-ը հուլիսի, 2019թ․

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում վրանային ճամբարում անցած գիշեր բռնկված հրդեհի հետևանքով երեք անչափահաս աղջիկ է զոհվել: Մեկ տղա ծանր վիճակում գտնվում էր հիվանդանոցում, ավելի ուշ հաղորդվեց, որ նա ևս մահացել է:

Հրդեհի պահին լեռնադահուկային այդ ճամբարում 189 երեխա կար, 26 վրաններից 20-ը այրվել են: Չորս զոհերից բացի, տուժել է ևս ինը մարդ:

Քրեական գործ է հարուցվել, ճամբարի տնօրենը ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG