Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի քաղաքական միգրանտները Եվրոպայում ինքնասպանության փորձի են դիմում


Գերմանիայի Փախստականների և միգրանտների դաշնային գրասենյակը, արխիվ
Գերմանիայի Փախստականների և միգրանտների դաշնային գրասենյակը, արխիվ

Վերջին տասն օրվա ընթացքում ադրբեջանցի երեք քաղաքական միգրանտներ Գերմանիայում փորձել են ինքնասպանություն կատարել, քանի որ տեղի իշխանությունները որոշել են վտարել նրանց: Նրանցից մեկը մահացել է: Այդ մասին «Թուրան» գործակալությանը հայտնել է Գերմանիայում գործող ինտեգրման կենտրոնի ղեկավար Ալովսաթ Ալիևը:

Ալիևն ասել է, որ վերջին դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Փախստականների ճամբարում գտնվող Խումայ Մամեդովան թույն է խմել: Չնայած 15 րոպեից նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG