Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի օդուժը նախազգուշական կրակոցներ է արձակել սահմանախախտ ռուսական ռազմական օդանավի ուղղությամբ


Հարավային Կորեայի օդուժի F-15 կործանիչ, արխիվ
Հարավային Կորեայի օդուժի F-15 կործանիչ, արխիվ

Հարավային Կորեայի օդուժի ինքնաթիռները երկու նախազգուշական կրակոց են արձակել այսօր երկրի օդային տարածք ներխուժած ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։

Մի չինական ռազմական օդանավ ևս խախտել է Հարավային Կորեայի օդային սահմանը։

«Յոնհաբ» լրատվական գործակալությունը, հղում անելով ռազմական պաշտոնյաներին, հաղորդում է, որ հարավկորեական օդուժի F-15 և F-16 կործանիչները օդ են բարձրացել ռուսական ռազմական օդանավի կողմից Հարավային Կորեայի օդային սահմանը հատելուց հետո։ Քիչ անց ռուսական և չինական օդանավերը հեռացել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG