Մատչելիության հղումներ

Դեմոկրատների պնդմամբ Մյուլերի զեկույցում Թրամփի կողմից հանցագործություն կատարելու ապացույցներ կան


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ օրինախախտումներ է թույլ տվել և դրանց մասին հիշատակումները զետեղված են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի պատրաստած զեկույցի ամբողջական տարբերակում. Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Իրավական հանձնաժողովի նախագահ, Նյու Յորքից ընտրված դեմոկրատ Ջերոլդ Նադլերը նման հայտարարությամբ հանդես եկավ կիրակի երեկոյան ամերիկյան Fox News հեռուստաընկերության եթերում:

«Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է` [Մյուլերի] զեկույցում հիմնավոր ապացույցներ կան, որ նախագահը մեղավոր է հանցագործությունների և իրավախախտումների կատարման համար: Մենք պետք է թույլ տանք, որպեսզի Մյուլերը այդ բոլոր փաստերը ներկայացնի ամերիկյան ժողովրդին և տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Վարչակազմը պետք է հաշվետու լինի, և որևէ նախագահ չպետք է իրեն օրենքից վեր դասի», ֊ հայտարարում էր Նադլերը:

Առաջիկա չորեքշաբթի Կոնգրեսում նախագահ Թրամփի գործունեությանը վերաբերող հատուկ լսումներ կանցկացվեն: Դրանց ընթացքում դեմոկրատները պահանջելու են Ռոբերտ Մյուլերից ներկայացնել վերը հիշատակված փաստերը:

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, հատուկ դատախազի զեկույցում նման փաստերի առկայությունը կարող է Թրամփի պաշտոնազրկման գործընթաց սկսելու իրավական հնարավորություն ընձեռել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG