Մատչելիության հղումներ

Մահացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն


Այսօր 72 տարեկանում վախճանվել է ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն:

Դեռ ամիսներ առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ամանոն հրաժարական է ներկայացնելու առողջական խնդիրների պատճառով: Նշվում էր, որ ՄԱԿ-ի գործակալության ղեկավարը ծանր վիրահատության է ենթարկվել:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնյաները հրաժարվում էին հստակեցնել, թե հատկապես ինչ բնույթի առողջական խնդիրներ ուներ գերատեսչության ղեկավարը:

Ամանոն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG