Մատչելիության հղումներ

Զելենսկու կուսակցությունը հաղթանակ է տանում Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում․ Exit Poll


Ուկրաինայում հուլիսի 21-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ըստ անցկացված «Էքսիթ փոլի» տվյալների, անցումային շեմը կհաղթահարի 5 կուսակցություն, իսկ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հաղթանակ կտանի:

Մինչ այդ, Ուկրաինայի ԿԸՀ֊ում արդեն ամփոփվում են ընտրությունների նախնական տվյալների: Քվեաթերթիկների 18 տոկոսի հաշվարկով Զելենսկու կուսակցություը ստացել է 42 տոկոս ձայն, 11.4 տոկոսով երկրորդ տեղում է ռուսամետ «Հարթակ հանուն կյանքի» կուսակցությունը, 8.8 տոկոս է հավաքել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն կուսակցությունը», 7.4 տոկոս է ստացել «Հայրենիք» կուսակցությունը» և 6.5 տոկոս ռոք աստղ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG