Մատչելիության հղումներ

Արևմտյան երկու ընկերություններ դադարեցրել են չվերթները Կահիրե


British Airways ընկերության օդանավը վայրէջք
է կատարում Լոնդոնում
British Airways ընկերության օդանավը վայրէջք է կատարում Լոնդոնում

Արևմտյան երկու խոշոր ավիաընկերություններ՝ բրիտանական British Airways-ը և գերմանական Lufthansa-ն, դադարեցրել են թռիչքները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե:

Այդ որոշումը պատճառաբանվում է անվտանգության նկատառումներով: Ընկերությունները որևէ այլ բացատրություն չեն ներկայացնում:

British Airways-ը և Lufthansa-ն երեկվանից են դադարեցրել չվերթները: Բրիտանական ընկերությունը հայտնել է, որ թռիչքների դադարեցումը կտևի առնվազն մեկ շաբաթ, այդ ընթացքում ընկերությունը պետք է վերլուծի անվտանգությանն առնչվող հարցերը:

Lufthansa-ն հայտնել է, որ մեկ օրով է դադարեցնում Մյունխեն-Կահիրե և Ֆրանքֆուրտ-Կահիրե չվերթները:

Reuters գործակալության փոխանցմամբ, բրիտանացիները ստուգումներ են անցկացնում եգիպտական երեք օդակայաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG