Մատչելիության հղումներ

Բրիտանական փոքր ընկերությունները պատրաստ չեն «Բրեքզիթ»-ին


Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը, արխիվ

Բրիտանիայի նոր վարչապետը պարտավոր է ուշադրության կենտրոնում պահել բրիտանական փոքր ընկերությունների խնդիրն, այն դեպքում, եթե Եվրոպական միությունից դուրս գալն իրականացվի առանց համաձայնեցված պայմանագրի:

«Կա մեծ տարբերություն խոշոր ընկերությունների և փոքր ձեռնարկությունների միջև»,- Sky News հեռուստակայանին ասել է «Բրեքզիթ»-ի հարցերով նախարար Սթվեն Բարքլայը:

Փորձագետների համոզմամբ, արտասահմանյան գործընկերների հետ համագործակցող բրիտանական խոշոր ընկերություններն ունեն ավելի ամուր դիրքեր և պաշտպանվելու լծակներ, մինչդեռ փոքր մասնավոր ձեռնարկությունները պատրաստ չեն և կարող են անակնկալի գալ ու կորուստներ կրել այն դեպքում, եթե Բրյուսելի հետ պայմանագիր չլինի:

«Այդ փոքր ընկերությունների սեփականատերերը լսում են օրենսդիրների հավաստիացումներն այն մասին, որ մտահոգվելու կարիք չկա, քանի որ անպայման կլինի պայմանագիր, և չեն պատրաստվում հնարավոր բարդ վիճակներին»,- ասել է նախարարը:

«Բրեքզիթ»-ը մեկնարկելու է հոկտեմբերի 31-ին: Պահպանողական վարչապետ Թերեզա Մեյն առաջիկայում ազատելու է պաշտոնը:

Պահպանողականների լիդերի և վարչապետի հավանական թեկնածու է համարվում նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG