Չինաստանում գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել հզոր պայթյուն, որն ավերել է Հենան նահանգի «Յիմա» գազաֆիկացման գործարանը:
Զոհվել է առնվազն 15 մարդ: Մոտ 20 մարդ ծանր վիրավորվել է: Տուժել են նաև հարևանությամբ գտնվող շինությունները: Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 5:50-ին:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարների ջոկատները և շտապօգնության ծառայության մեքենաները:
Չինաստանի իրավապահ մարմինները հաղորդել են, որ հետաքննում են ողբերգության հանգամանքները: