Մատչելիության հղումներ

Ալժիրի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Աֆրիկայի գավաթը


Ալժիրի հավաքականը Աֆրիկայի գավաթի եզրափակիչում երեկ Կահիրեում 1-0 հաշվով հաղթել է Սենեգալի ընտրանուն: Միակ գոլի հեղինակը Բաղդա Բունեջան է:

Ավելի վաղ երրորդ տեղի համար խաղում Նիգերիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել է Թունիսի թիմին:

Ալժիրի հավաքականը երկրորդ անգամ է նվաճում Աֆրիկայի գավաթը: Մեկ անգամ ընտրանին գրավել է երկրորդ և երկու անգամ՝ երրորդ տեղերը:

Եգիպտոսի հավաքականը 7 անգամ է հաղթել Աֆրիկայի ֆուտբոլի գավաթի առաջնություններում:

Այս տարվա մրցաշարը պետք է տեղի ունենար նախորդ մրցաշարի չեմպիոն Կամերունում, սակայն այդ երկիրը պատրատ չի եղել, և մրցաշարի անցկացումը փոխանցվել է Եգիպտոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG