Մատչելիության հղումներ

«Իրանը չափազանց վտանգավոր ուղի է ընտրել»


«Մեսդար» նավթակիր լցանավը, 19-ը հուլիսի, 2019թ.
«Մեսդար» նավթակիր լցանավը, 19-ը հուլիսի, 2019թ.

Բրիտանիան հայտարարել է, որ Իրանը չափազանց վտանգավոր ուղի է ընտրել՝ կալանքի տակ առնելով բրիտանական դրոշի տակ Պարսից ծոցով անցնող նավթակիր լցանավը:

Երկրորդ լցանավը Լիբերիայի դրոշի տակ է, սակայն դրա սեփականատեր ընկերության ղեկավարությունն է բրիտանական:

«Միջադեպն առնչվում է երկու նավերի, առաջինը «Ստենա Իմպերո»-ն է, երկրորդը «Մեսդար»-ն է, անձնակազմում բրիտանացիներ չկան, մենք շատ մտահոգված ենք», - ասել է Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը: Նրա փոխանցմամբ՝ Լոնդոնը հարցը քննարկում է Վաշինգտոնի հետ:

Նավերը կալանքի տակ է վերցրել Իրանի հեղափոխական գվարդիան: Թեհրանը պնդում է, որ այդ քայլին է դիմել, քանի որ բրիտանական նավը չի արձագանքել օգնության մասին իրանական ձկնորսական նավի կոչին, ինչը միջազգային ծովագնացության օրենքի խախտում է:

Միացյալ Նահանգները դատապարտել է Թեհրանին և պահանջել է անհապաղ ազատել նավերն ու նավաստիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG