Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են Մոսկվա – Երևան չվերթի ութ ուղևորներ, նրանցից երկուսը տեղափոխվել են մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոց:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայության փոխանցմամբ, քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուսը ստացել է մարմնական վնասվածքներ:
Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության Boeing 737-ի ինքնաթիռի ուղևորները տարհանվել էին այն բանից հետո, երբ թափավազքի ժամանակ ինքնաթիռում կողմնակի հետ էր հայտնվել: Ինքնաթիռի անձնակազմը դադարեցրել էր թռիչքը և տարհանել 173 ուղևորներին: Ավիաընկերության ներկայացուցիչ Աննա Զախարենկովան այսօր հայտարարել էր, թե օդանավում հրդեհ չի եղել:
Օդանավի ուղևորներ Կարեն Գարանյանը «Ազատությանը» պատմեց, որ օդանավում խուճապ էր և ուղևորները վնասվածքներ են ստացել այն պատճառով, որ պարզապես ցատկում էին օդանավից տարհանման ժամանակ:
«Մինչև թռիչքը հոտ էր զբաղվում, բայց ոչ մեկը ուշադրություն չդարձրեց: Երբ սկսվեց թռիչքը, ինքնաթիռը արդեն ուզում էր բարձրանալ, սալոնում ահավոր ծուխ բարձրացավ, արդեն չէին կարողանում շնչել ու դրանից հետո հրատապ վայրէջք կատարվեց, սկսվեց պանիկա», - պատմեց Գարանյանը:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը «Ազատությանը» պատմել է, որ միջադեպը պարզելու համար քննություն է ընթանում:
Միջադեպից հետո ուղևորներից քսանութը հրաժարվել էր Երևան մեկել մեկ այլ օդանավով, որն առաջարկել էր Nordwin ավիաընկերությունը։
Մայիսի 5-ին Մոսկվայից Մուրմանսկ թռչող «Աերոֆլոտ»-ի «Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռը վթարային վայրէջք էր կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Օդանավում բռնկված հրդեհի հետևանքով 41 մարդ էր զոհվել։