Մատչելիության հղումներ

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ այս մասին տեղեկացրել է ԲԴԽ ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով նաև դատավորի դիմումի տեսապատճենը:

«Հիմք ընդունելով ստեղծված իրավիճակը, հաշվի առնելով ԲԴԽ-ի՝ որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիությունը, կարևորելով Խորհրդում աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտությունը, հրաժարական եմ տալիս՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ և գտնում, որ իմ գործունեությունը շարունակելով որպես Վճռաբեկ դատարանի դատավոր էլ ավելի կբարձրացնեմ դատական իշխանությանը հեղինակությունն ու արդարադատության արդյունավետությունը», - իր դիմումում, մասնավորապես, գրել է Տավարացյանը:

Նախշուն Տավարացյանը դեռ 2018-ին էր ընտրվել ԲԴԽ անդամ, սակայն այդ ժամանակ հրաժարական էր ներկայացրել, իսկ օրեր առաջ՝ հուլիսի 11-ին, երդվել էր՝ որպես ԲԴԽ անդամ: Դրանից անմիջապես հետո խորհրդի 9 անդամներից 3-ը նրա լիզորությունները դադարեցնելու վերաբերյալ նիստ էին հրավիրել: Բարձրագույն դատական խորհուրդը այսօր հրապարակած որոշմամբ մերժել էր Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG