Մատչելիության հղումներ

Աթենքում երկրաշարժը խուճապ է հարուցել․ տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ չկան


Աթենքում այսօր 5․1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում են լրատվական գործակալությունները: Ականատեսների վկայությամբ՝ քաղաքում խուճապ է առաջացել, մարդիկ շինություններից դուրս են նետվել փողոցներ: Տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ դեռևս չկան:

Երկրաշարժերի դիտարկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Հունաստանի մայրաքաղաքից 22 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Կենտրոնի պաշտոնական կայքէջում մեջբերված է մի ականատեսի վկայությունը, որ երկրաշարժն «ուժեղ էր, բայց բարեբախտաբար ոչ շատ երկարատև»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG