Մատչելիության հղումներ

Նիդերլանդների գերագույն դատարանը վճռել է, որ երկիրը մասնակի պատասխանատու է Սրեբրենիցայի կոտորածի համար


Նիդերլանդներ - Գերագույն դատարանի նիստը, Հաագա, 19-ը հուլիսի, 2019թ․
Նիդերլանդներ - Գերագույն դատարանի նիստը, Հաագա, 19-ը հուլիսի, 2019թ․

Նիդերլանդների գերագույն դատարանը վճռել է, որ պետությունը մասնակի՝ 10 տոկոս պատասխանատվություն է կրում Սրեբրենիցայի կոտորածի համար:

Նիդերլանդական դատարանի համաձայն՝ երկիրը, լինելով խաղաղապահ առաքելության կազմում, կարող էր կանխել որոշ սպանություններ` մասնավորապես փրկել 350 բոսնիացի տղամարդու, ովքեր սպանվել են հենց ՄԱԿ-ի կողմից անվտանգության գոտի հայտարարված և նիդերլանդացի զինվորների հսկողության ներքո գտնվող տարածքում:

1995 թվականին տեղի ունեցած այդ իրադարձությունների ժամանակ սերբական ուժերը սպանել են ընդհանուր առմամբ մոտ 8 հազար մահմեդական տղամարդկանց ու տղաների:

Բալկանյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած այդ իրադարձությունը համարվում է Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում ամենազանգվածային կոտորածը: 350 տղամարդ և պատանիներ եղել են մոտ 5 հազար փախստականների թվում, որոնք գտնվում էին նիդերլանդական խաղաղապահ առաքելության պաշտպանության ներքո:

Սերբերը պահանջել են իրենց փոխանցել արական սեռի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, թե ցանկանում են հարցաքննել նրանց, մինչդեռ իրականում սպանել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG