Մատչելիության հղումներ

Մահաբեր հրդեհ Ճապոնիայում


Ճապոնիա - Անիմացիոն ստուդիայի հրդեհը, Կիոտո, 18-ը հուլիսի, 2019թ.
Ճապոնիա - Անիմացիոն ստուդիայի հրդեհը, Կիոտո, 18-ը հուլիսի, 2019թ.

Կիոտոյում անիմացիոն ստուդիայի հրդեհման հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ: Կան տասնյակ վիրավորներ:

Ոստիկանների փոխանցմամբ, շենքը միտումնավոր հրդեհել են: Կա մեկ ձերբակալված, ով, ըստ ականատեսների, հրդեհի բռնկումից առաջ շենքի տարածքում գետնին է լցրել բենզինին նման հեղուկ:

Այդ անձը ձերբակալման պահին ճչացել է՝ «մեռե՛ք, մեռեք՛»: Նրա արարքի դրդապատճառները դեռևս հայտնի չեն:

Հաղորդվում է, որ նա ստուդիայի աշխատակից չի եղել, և, հետևաբար, դժվար թե արարքը կապ ունի աշխատանքային հարաբերությունների հետ:

Այդ 41-ամյա անձը նույնպես այրվածքներ է ստացել և հիմա ոստիկանների հսկողության տակ գտնվում է հիվանդանոցում:

«Տեղի ունեցածն այնքան զարհուրելի է, պարզապես խոսքեր չունեմ», - Թվիթերում գրել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG