Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ «Քիչ ժամանակ է մնում հրթիռների պայմանագիրը փրկելու համար»


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ «քիչ ժամանակ է մնում փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագիրը փրկելու համար»:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանի կողմից չկան Արևմուտքի պահանջներն ըմբռնելու և ընդունելու մասին վկայող ազդակներ:

«Սա շատ լուրջ հարց է: Փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը տասնամյակներ շարունակ հանդիսացել է սպառազենի հսկողության անկյունաքար, և հիմա մենք տեսնում ենք, որ այդ պայմանագիրը չեղարկվում է», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Մոսկվան մշտապես մերժել է արևմտյան երկրների ներկայացրած փաստարկները և պնդում է, որ իր ստեղծած նոր հրթիռները տեխնիկական չափանիշների տեսակետից չեն հակասում 1987 թվականի պայմանագրին:

Այս տարի ավելի վաղ Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտնել է, որ օգոստոսի 2-ից դուրս կգա պայմանագրից, եթե ռուսները մինչ այդ չհրաժարվեն նորաստեղծ հրթիռներից:

«Մենք չենք տեսնում որևէ զարգացում, որը թույլ կտար ենթադրել, որ Մոսկվան կատարում է այդ պահանջը», - ասել է Ստոլտենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG