Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն որոշեց Տավարացյանի լիազորությունների հարցով նիստը անցկացնել դռնբաց


Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների հարցով նիստը կանցկացվի դռնբաց: ԲԴԽ-ն այդ մասին հայտարարեց խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, ուր հեռացել էր նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ Տավարացյանի ներկայացրած միջնորդությունը քննելու:

Նախշուն Տավարացյանի՝ վերջերս ստանձնած ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ նիստ են հրավիրել խորհրդի 6 անդամներից 3-ը` Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը:

Այսօր մինչ խորհրդակցական սենյակ գնալը Բեքմեզյանը պնդում էր` նիստը դռնփակ չի կարող անցկացվել, քանի որ Տավարացյանը ոչ թե ԲԴԽ դատավոր է, այլ՝ անդամ: Նա օրենքին հղում արեց` ասելով, որ դռնբաց նիստ անցկացնելով չեն խախտվում Տավարացյանի մասնավոր կյանքի իրավունքն ու արդարադատության շահերը:

Բեքմեզյանին հակադարձեց խորհրդի դատավոր Մեսրոպ Մակյանը` ասելով, որ խորհրդի դատավորն ու անդամը նույն լիազորություններն ունեն:

ԲԴԽ մյուս անդամ Հայկ Հովհաննիսյանն էլ պնդում էր` արդարադատության շահերից ելնելով նիստը պետք է դռնաց լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG