Առաջիկա 5 օրերին Հայաստանի հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հուլիսի 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հուլիսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: