Մատչելիության հղումներ

ՃՏՊ Արխիպո-Օսիպովկա-Տեշեբս ավտոճանապարհին. զոհվել են ՀՀ քաղաքացիներ. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 16:13-ին ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի շրջանի Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ հուլիսի 16-ին, ժամը 23:30-ին Մ-4 «Դոն» դաշնային ավտոճանապարհի 1453-րդ կիլոմտերին՝ Արխիպո-Օսիպովկա-Տեշեբս հատվածում, տեղի է ունցել ՃՏՊ:

Ավտովթարի հետևանքով զոհվել են ՀՀ քացաքացիներ։

«Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը և ուղևորներ՝ Դ.Մ.-ն (ծնված 1991 թ.), Մ.Մ.-ն (ծնված 2012 թ.) և Զ.Մ.-ն (ծնված 2014 թ.), տեղում մահացել են», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG