Մատչելիության հղումներ

Էրբիլում թուրք դիվանագետ է սպանվել


Էրբիլում հարձակման ենթարկված ռեստորանը
Էրբիլում հարձակման ենթարկված ռեստորանը

Իրաքի հյուսիսում Քրդստանի ինքնավարության կենտրոն Էրբիլ քաղաքում երեք մարդ է սպանվել, այդ թվում՝ թուրք դիվանագետ: Այս մասին հայտնում են անվտանգության ուժերի քուրդ պաշտոնյաները, ինչպես նաև Թուրքիայի արտգործնախարարությունը:

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ քուրդ պաշտոնյաներն ասել են, որ անհայտ անձինք կրակ են բացել ռեստորանում, որտեղ ճաշում էին թուրք դիվանագետները: Տեղական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ սպանվածներից մեկը Էրբիլում Թուրքիայի փոխհյուպատոսն էր: Ականատեսներից մեկի պատմելով՝ հարձակվողը փախել է իրեն սպասող մեքենայով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG