Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի. Գախարիայի հրաժարականը պետական դավաճանություն կլինի


Վրաստան - «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին զրուցում է լրագրողների հետ, Բաթումի, 17-ը հուլիսի, 2019թ.
Վրաստան - «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին զրուցում է լրագրողների հետ, Բաթումի, 17-ը հուլիսի, 2019թ.

Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը «պետական դավաճանություն կլինի»:

Հունիսի 20-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 240 մարդ է վիրավորվել: Միջադեպից հետո հրաժարական էր տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակը: Սակայն ընդդիմությունը և ակտիվիստները շարունակում են պահանջել նաև ներքին գործերի նախարարի հրաժարականը՝ նրան մեղադրելով ցուցարարների հանդեպ բիրտ ուժ կիրառելու մեջ:

Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում, պաշտպանելով ներքին գործերի նախարարին, ասել է, թե Գախարիայի հրաժարականը ուղիղ իմաստով պետական դավաճանություն կլինի, իսկ ոստիկանների կողմից անհամաչափ ուժ կիրառելու առանձին դեպքերի շուրջ հետաքննություն է ընթանում:

«Մեկ ոստիկանի արդեն մեղադրանք է առաջադրվել, կսպասենք մյուսներին»,- ասել է նա:

Հունիսի 20-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի մասին Իվանիշվիլին ասել է, թե երբ փորձում էին ուժով մտնել խորհրդարան, «ի՞նչ էին նրանք ցանկանում, եթե ոչ՝ պետական հեղաշրջում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG