Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքի նորընտիր տեղապահը շնորհավորել է Էրդողանին


Պոլսո Հայոց պատրիարքի նորընտիր տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը շնորհավորական նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հուլիսի 15-ի՝ Ժողովրդավարության և ազգային միասնության օրվա կապակցությամբ:

«Ակնհայտ է, որ միասնության մթնոլորտի մեջ գտնվելը լավագույն պատասխանն էր ներքին և արտաքին բոլոր շահախնդիրներին: Մեր ազգը իր այս կեցվածքով և ցուցաբերած ազգային պայքարի ոգով պատվավոր հաղթանակի հասավ: Ժողովրդի կամքն ու ժողովրդավարությունը արհամարհողների պարտությունը առաջին իսկ րոպեներին ցույց տվեց մեր ազգի միությունն ու միասնությունը», - մասնավորապես ասված է նամակում:

Պատրիարքական տեղապահը Կրոնական ժողովի, հոգևորականության և Թուրքիայի հայ համայնքի լավագույն մաղթանքներն է հղել նախագահ Էրդողանին և նշել, որ աղոթքներում Աստծուց հաջողություն են խնդրում նրա գործունեության համար:

Նախօրեին արքեպիսկոպոս Մաշալյանը Թուրքիայի ոչ մուսուլման մյուս համայնքների հոգևոր և աշխարհիկ առաջնորդների հետ միասին Անկարայում ներկա է գտնվել թուրքական Մեջլիսում հուլիսի 15-ի՝ հեղաշրջման փորձի երրորդ տարելիցի առիթով կայացած նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG