Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Իրանի ԱԳ նախարարի՝ ԱՄՆ-ում տեղաշարժի սահմանափակման առնչությամբ


ԱՄՆ - Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի կենտրոնակայանում զրուցում է լրագրողների հետ, Նյու Յորք, 14-ը հուլիսի, 2019թ․
ԱՄՆ - Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի կենտրոնակայանում զրուցում է լրագրողների հետ, Նյու Յորք, 14-ը հուլիսի, 2019թ․

ՄԱԿ-ը Միացյալ Նահանգներին իր մտահոգությունն է հայտնել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ ԱՄՆ-ում տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ։

Զարիֆը կիրակի օրը ժամանել է Նյու Յորք, վաղը նախատեսված է նրա հանդիպումը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում։ Սակայն նախարարին թույլատրված է միայն տեղաշարժվել ՄԱԿ-ի գրասենյակի, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության, ՄԱԿ-ում Իրանի դեսպանի նստավայրի և Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի միջև: Այս մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։

ՄԱԿ-ի մամլո քարտուղար Ֆարհան Հաքը երեկ լրագրողներին ասել է, որ կազմակերպության քարտուղարությունն «անմիջական կապի մեջ է ՄԱԿ-ում ԱՄՆ և Իրանի մշտական ներկայացուցիչների հետ և իր մտահոգություններն է փոխանցել Միացյալ Նահանգներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG