Մատչելիության հղումներ

Բեռլինը կոչ է անում Թուրքիային դադարեցնել գազի արդյունահանման աշխատանքները Կիպրոսի ափամերձ գոտում


Գերմանիայի ԱԳՆ շենքը Բեռլինում, արխիվ
Գերմանիայի ԱԳՆ շենքը Բեռլինում, արխիվ

Պաշտոնական Բեռլինը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել Կիպրոսի ափերի մոտ իրականացվող գազի արդյունահանմանն ուղղված գործողությունները: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռայներ Բրոյլը:

«Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականացվող երկրաբանական աշխատանքները: Այս հակամարտությունը կարող է հանգուցալուծվել բացառապես բանակցությունների միջոցով», - նշել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

2011 թվականին Կիպրոսին պատկանող տնտեսական գոտում բնական գազի խոշոր պաշարներ էին հայտնաբերվել` ավելի քան 140 միլիարդ խորանարդ մետր: Թուրքիան, սակայն, չի ճանաչում Կիպրոսի բացառիկ իրավունքները «Աֆրոդիտե» կոչվող հանքավայրի հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG