Մատչելիության հղումներ

Զանգվածային հոսանքազրկում Նյու Յորքում


ԱՄՆ - Հոսանքազրկումը Նյու Յորքում, 13-ը հուլիսի, 2019թ․
ԱՄՆ - Հոսանքազրկումը Նյու Յորքում, 13-ը հուլիսի, 2019թ․

Նյու Յորքի կենտրոնական հատվածի` Մանհեթենի տասնյակ հազարավոր բնակիչներ կիրակի օրը մնացել են առանց էլեկտրաէներգիայի, երբ շարքից դուրս է եկել քաղաքը սնուցող տանսֆորմատորային կայաններից մեկը:

Հոսանքազրկումն արձանագրվել է երեկոյան ժամը 6:47-ին: Քաղաքային իշխանություններից մի քանի ժամ է պահանջվել էլեկտրաէներգիայի բնականոն մատակարարումը վերականգնելու համար: Հոսանքազրկման հետևանքով դադարեցվել է Նյու Յորքի մետրոպոլիտենի, մի շարք խոշոր առևտրի կենտրոնների և Բրոդվեյում գտնվող թատրոնների աշխատանքը:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոյի պնդմամբ՝ հիմնական վարկածը քաղաքի բաշխիչ ցանցերում ծագած տեխնիկական խնդիրներն են: «Պատահածը կիբերհարձակում չէր և ոչ էլ ահաբեկչական գործողություն: Շատ կարևոր է նաև ընդգծել այն հանգամանքը, որ տեղի ունեցածի հետևանքով որևէ զոհ կամ վիրավոր չկա», - հայտարարում էր քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG