Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Վաշինգտոն, Բոստոն և Նյու Յորք


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի
14-18-ը աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում:

Խորհրդարանի աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG