Մատչելիության հղումներ

Քոբուլեթիում ավտովթարի հետևանքով 2 զբոսաշրջիկ է զոհվել, մեկ տասնյակից ավելի վիրավորներ կան


Բաթումի-Քոբուլեթի ավտոճանապարհին երեկ երեկոյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու մարդ է զոհվել՝ 40-ամյա տղամարդը մահացել է տեղում, իսկ նրա կինը ստացած ծանր վերքերից մահացել է հիվանդանոցում:

Նրանց երկու անչափահաս երեխաների վիճակը ծանր է գնահատվում: Հիվանդանոց են տեղափոխվել մեկ տասնյակից ավելի վիրավորներ: Այս տվյալները լրագրողներին ասել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն:

Վթարը տեղի է ունեցել ճանապարհի Քոբուլեթիին մոտ ընկած հատվածում: Իրար են բախվել երեք ավտոմեքենա: 13 տուժածների թվում երկու վարորդը Վրաստանի քաղաքացիներ են, մյուսները արտասահմանցի զբոսաշրջիկներ, նախնական տեղեկություններով՝ արաբներ, լեհեր, հնարավոր է նաև իրանցիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG