Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ռադիոլրագրող է սպանվել


Աֆղանստանի ոստիկանությունը հայտնում է, որ երկրի արևելյան նահանգում ռադիոլրագրող է սպանվել:

Radio Gardez-ի հաղորդավար Նադեր Շահ Սահիբզադայի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 13-ին՝ մեկ օր անց նրա անհետանալուց հետո:

Ոստիկանապետն ասել է, թե դեռ պարզ չէ սպանությունը կապվա՞ծ է նրա մասնագիտական գործունեության հետ, թե՞ անձնական վիճաբանության հետևանք է:

Լրագրողի մահվան համար դեռևս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել:

Աֆղանստանում լրագրողները հաճախ են հայտնվում թալիբների, կամ իսլամիստ ծայրահեղական խմբավորումների թիրախում:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ միայն անցած տարի Աֆղանստանում 13 լրագրող է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG