Մատչելիության հղումներ

Պենտագոնի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ՊՆ նախարարի հետ


Հուլիսի 12-ին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլիսի Աքարը: 30 րոպե տևած զրույցի բովանդակության մասին պենտագոնը չի հաղորդում:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նրանք քննարկել են ռուսական «S-400» հրթիռային համակարգերին և Սիրիայի վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Թուրքիայի պաշտպանության նախարարության հողորդագրության համաձայն, նախարար Աքարը ԱՄՆ-ի իր գործընկերոջն ասել է, թե «Թուրքիան շարունակում է մնալ օդային և հրթիռային հարձակումների լուրջ սպառնալիքների տակ և «S-400» համակարգերի գնումը ոչ թե տարբերակ էր, այլ անհրաժեշտություն»:

Ռուսական հակօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակները Թուրքիա հասնելու լուրերի կապակցությամբ Վաշինգտոնի ու ՆԱՏՕ-ի կողմից դեռևս պաշտոնական արձագանքներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG