Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր ու վիրավորներ Սոմալիում այսօր իրականացված հարձակման հետևանքով


Արխիվ. Սոմալիի մայրաքաղաքում 2019-ի փետրվարի 4-ի հարձակման հետևանքները
Արխիվ. Սոմալիի մայրաքաղաքում 2019-ի փետրվարի 4-ի հարձակման հետևանքները

Առնվազն 26 զոհ, շուրջ հինգ տասնյակ վիրավորներ՝ Սոմալիի հարավում Կիսմայո նավահանգստային քաղաքի հյուրանոցի շենքի վրա այսօր կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով: BBC-ն հայտնում է, որ զոհվածների թվում են ծագումով Սոմալիից կանադացի հայտի հեռուստալրագրող Հոդան Նալեյան, նրա ամուսինը, երկու ամերիկացի, մեկ բրիտանացի, Քենիայի ու Տանզանիայի երեքական քաղաքացիներ:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իսլամական ծայրահեղականների տեղի «Աշ-Շաբաբ» խմբավորումը: Ահաբեկիչները ականապատված մեքենա պայթեցնելով բացել են անվտանգության ուժերի կողմից վերահսկվող հյուրանոցի մուտքը և ներխուժել շենք:

Հարձակման պահին տեղի նահանգային իշխանությունները, վարչակազմի անդամներն ու օրենսդիրները հանդիպում էին անցկացնում՝ քննարկելով առաջիկա ընտրություններին նախապատրաստվելու հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG