Մատչելիության հղումներ

Թալիբ զինյալները Աֆղանստանում հարձակվել են հյուրանոցի վրա


Առնվազն երեք ոստիկան է զոհվել այսօր կեսօրին Աֆղանստանի հյուսիս-արևելքում թալիբ զինյալների հարձակման հետևանքով:

Ոստիկանության մամուլի խոսնակը հայտնել է, որ երեք ինքնասպան ահաբեկիչներ հարձակվել են Բադգիս նահանգի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի վրա: Անվտանգության ուժերը հարձակվողներից երկուսին սպանել են:

Ականատեսները «Ազատություն» Ռ/Կ-ին ասել են, թե այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է: Անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը:

Թալիբների խոսնակը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ ասելով, թե հարձակվողները գրավել են հյուրանոցի շենքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG