Ադրբեջանի դատաիրավական խորհրդի հուլիսի 12-ին կայացրած որոշման համաձայն 3 դատավորներ պաշտոնանկ են արվել, այդ թվում՝ Գյանջայի վարչական-տնտեսական դատարանի նախագահը:
«Դատավորների կողմից կոպտորեն խախտվել են օրենքի պահանջները, ստեղծվել են կոռուպցիայի, անհարկի ձգձգումների և այլ խախտումների պայմաններ», - նշված է Ադրբեջանի դատաիրավական խորհդրի որշման մեջ:
Մի շարք այլ դատավորներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: