ԱՄՆ-ի Հավայի նահանգում հազարավոր մարդիկ են տարահանվել հրդեհների պատճառով: Ըստ տեղի պաշտոնյաների ու մամուլի հրապարակումների, հինգշաբթի առավոտյան բռնկված անտառային հրդեհները շատ արագ տարածվել են:
Երեկոյան արդեն Արտակարգ իրավիճակների ծառայությանը հրահանգվել է մարդկանց տարհանել վտանգի տակ հայտնված բնակավայրերից: Մոտակա շրջաններում ապաստաններ են ստեղծվել՝ տարհանվածներին ընդունելու համար: