Մատչելիության հղումներ

Ֆիլիպինցիները Պեկինից պահանջում են հարգել միջազգային դատարանի որոշումը


Չինաստանի զինված ուժերի ավիակիր և նավեր Հարավչինական ծովում, արխիվ
Չինաստանի զինված ուժերի ավիակիր և նավեր Հարավչինական ծովում, արխիվ

Այսօր մի քանի հարյուր ֆիլիպինցիներ Մանիլայում բողոքի ցույց են անցկացրել Չինաստանի հյուպատոսության շենքի մոտ՝ պահանջելով հարգել Ֆիլիպինների ինքնիշխանությունը Հարավչինական ծովի վիճարկվող հատվածում, որի մասին նաև միջազգային դատարանի որոշում կա:

Երեք տարի առաջ Հաագայի միջազգային արբիտրաժային դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Ֆիլիպինների, սակայն Չինաստանը, որին պատկանում ծովի մեծ մասը, հրաժարվում է ճանաչել դատարանի որոշումը:

Մանիլայի այսօրվա ակցիայի մասնակիցները Չինաստանից պահանջում են հարգել դատարանի որոշումը և դադարեցնել ծովի ռազմականացումը:

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն քննադատվում է այդ հարցում պասիվություն ցուցաբերելու համար, որի դիմաց նա հույս ունի Պեկինից միլիարդավոր դոլարների վարկեր ու ներդրումներ ստանալ: Ֆիլիպինների նախագահն ասել էր, թե հարցը կբարձրացնի իր ժամանակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG