Մատչելիության հղումներ

Զոհեր և վիրավորներ Աֆղանստանում հարսանիքի ժամանակ իրականացված պայթյունի հետևանքով


Աֆղանստան, Նանգարհար նահանգ - Պայթյունի հետևանքով շրջված ավտոմեքենա, 12-ը հուլիսի, 2019թ.
Աֆղանստան, Նանգարհար նահանգ - Պայթյունի հետևանքով շրջված ավտոմեքենա, 12-ը հուլիսի, 2019թ.

Աֆղանստանում հարսանիքի ժամանակ ինքնասպանի իրականացրած պայթյունից առնվազն 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ իշխանամետ զինվորական հրամանատար: 14 մարդ վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Նանգարհարի նահանգապետի խոսնակը նաև հայտնել է, որ պայթյունը իրականացրած մահապարտը 13-ամյա անչափահաս պատանի էր:

Ուրիշ աղբյուրներ զոհերի ու վիրավորների ավելի մեծ թվեր են հայտնում:

Աֆղանստանի արևելքում, Պակիստանին սահմանամերձ Նանգարհար նահանգում զինյալները հաճախ են պայթյուններ, գրոհներ ու հարձակումներ կազմակերպում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG