Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը որոշել է պատժամիջոցներ չկիրառել Իրանի ԱԳ նախարարի նկատմամբ. Reuters


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները որոշել է պատժամիջոցներ չկիրառել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ, ինչը վկայում է, որ պաշտոնական Վաշինգտոնը չի փակում դիվանագիտության դռները երկու երկրների միջև լարված հարաբերությունների պայմաններում:

Reuters-ը վկայակոչել է քաջատեղյակ երկու աղբյուրների, որոնք այդ որոշման պատճառը չեն մեկնաբանել։

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ դեռ հունիսին նախագահ Դոնալդ Թրամփը լիազորել է իրեն պատժամիջոցներ կիրառել Զարիֆի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG