Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային այցից հետո Տուսկը «Ֆեյսբուքի» իր գլխավոր նկար է տեղադրել հայկական խաչքարերի ֆոնին արված լուսանկարը


Հարավկովկասյան երկրներ այցելությունից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը «Ֆեյսբուքի» իր գլխավոր նկար է տեղադրել Հայաստանի Նորատուս համայնքի խաչքարերի համալիրում արված լուսանկարը:

«Հայաստանը եվրոպական ընտանիքի ու մշակույթի բաղկացուցիչ մասն է: Անկեղծ մարդկանց վայր, որոնք արժեվորում են ազատությունը: Սևանավանքը հուշարձան է, որը վկայում է եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարամյա հետքի մասին», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը և հրապարակել իր մի քանի լուսանկարներ Սևանավանքում ու Նորատուսի խաչքարերի համալիրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG