Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեյնին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում Հայաստանի Զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեյնը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԶՈւ բարձրաստիճան զինվորականների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG