Մատչելիության հղումներ

Խոշոր հրդեհ Միտիշչիի էլեկտրակայանում․ առնվազն 1 զոհ


Ռուսաստան - Միտիշչիում հրդեհվել է էլեկտրակայանը, 11-ը հուլիսի, 2019թ.
Ռուսաստան - Միտիշչիում հրդեհվել է էլեկտրակայանը, 11-ը հուլիսի, 2019թ.

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից 19 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Միտիշչի ավանի էլեկտրակայանի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Առնվազն 1 մարդ զոհվել է, տուժել է 13 մարդ, որոնցից մեկը ծանր վիճակում է:

Հրշեջները հայտնել են, որ կրակը հաջողվել է մարել: Ականատեսների փոխանցմամբ՝ կրակի բարձրությունը հասել է 50 մետրի:

Արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ, հրդեհվել է էլեկտրակայանի բարձր ճնշման գազի խողովակը: Ենթադրվում է, որ տեղի է ունեցել խողովակից գազի արտահոսք, ինչն էլ հանգեցրել է հրդեհի:

Հրշեջները կարողացել են կանխել կրակի տարածումը հարևան բնակելի շենքերի վրա: Հրդեհին տրվել է բարձրագույն վտանգի աստիճան:

Բնական գազով աշխատող Միտիշչիի էլեկտրակայանը շահագործվում է 1992 թվականից և արտադրում է 1068 մեգավատտ էներգիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG