Մատչելիության հղումներ

«Ծովային զեփյուռ-2019» զորավարժությունները վաղը կավարտվեն


Ուկրաինան և ՆԱՏՕ-ն Սև ծովում անցկացնում են «Ծովային զեփյուռ» զորավարժությունները
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն Սև ծովում անցկացնում են «Ծովային զեփյուռ» զորավարժությունները

Ուկրաինայում վաղը կավարտվեն «Ծովային զեփյուռ-2019» կոդային անվամբ զորավարժությունները:

Սև ծովում անցկացվող «Ծովային զեփյուռ»-ին մասնակցում են ՆԱՏՕ-ի 19 երկրներից ավելի քան 3 հազար զինծառայողներ, 33 ռազմանավ, 26 օդանավ և ուղղաթիռ:

Ուկրաինան այդ զորավարժություններն ավելի քան 20 տարի շարունակ է անցկացնում:

Ռուսաստանը մշտապես դատապարտել է և սադրանք է անվանել «Ծովային զեփյուռ» զորավարժությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG